ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հարազատներին

Աննա Կոստանյան 11.05.2021 - 15:43
11.05.2021 - 15:43 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է այսօր Կազանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի հարազատներին:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ այսօր հրաձգություն է տեղի ունեցել Կազանի թիվ 175 դպրոցում: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ