Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը այցելել է Երասխ

Աստղիկ Խաչատրյան 15.09.2021 - 19:37
15.09.2021 - 19:37 դիտում

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում:

«Երասխ այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- «Թվիթեր»-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ