Շիրակի գյուղատնտեսական քոլեջի տնօրինության նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց այս ուսումնական հաստատության նախկին սան, Հայաստանի ազգային հավաքականի եւ Լեհաստանի «Պոգոն» թիմի առանցքային ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի հետ: Բացման խոսքում տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ մեծ պատիվ է նման շրջանավարտ ունենալը: