Թշնամու անգութ կրակից զոհ դարձած Հովհաննես Ափոզյանը այսօր կդառնար 21 տարեկան: Հերոս որդու ծննդյան օրը հարազատ օջախում նշում են, սակայն արդեն ոչ ուրախ, ոչ երգ ու պարով: «Միակ նվերը որդուս համար մնացել է հիշողությունները, որոնցով ապրում եւ ապրեցնում ենք նրան»,- ասում է հայրը՝ Օնիկ Ափոզյանը: 21 տարի առաջ այս ընտանիքում լույս աշխարհ եկած Հովհաննեսը ջերմությամբ եւ անասելի ուրախությամբ էր պարուրել այս օջախը: