Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով

9.03.2024 - 15:00 դիտում

Երևանում մարտի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Մարտի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ