Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները. Բաքվի արձագանքը Ֆրանսիայի ԱԳՆ-ին

9.03.2024 - 13:22 դիտում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկրում խոսքի ազատության դեմ ոտնձգությունների և ձերբակալությունների մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը որակել է «երկրի ներքին գործերին միջամտություն»:
Գերատեսչությունում նշել են, թե «Փարիզը բարոյական իրավունք չունի Բաքվին մեղադրել մարդու իրավունքների խախտումների համար», քանի որ Ֆրանսիայում իբր լայնորեն տարածված են կոռուպցիան և իսլամաֆոբիան:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է նաև, թե այնտեղ լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատությունը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ