Հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ ի պատիվ և հիշատակ Լեո Ղազարյանի

Աննա Կոստանյան 21.10.2021 - 16:04
21.10.2021 - 16:04 դիտում

Այսօր կայացած ֆուտբոլային հանդիպումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ ի պատիվ և հիշատակ Լեո Ղազարյանի:  Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից:

 Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ ավտովթարի զոհ է դարձել  «Շիրակ»-ի  ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի հերոս Լեո Ղազարյանը:

Վթարը տեղեի էր ունեցել 2021թ. -ի սեպտեմբերի 5-ին: Վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներով հայտնվել էր կոմայում։ Նա տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ ուշքի չգալով մահացել էր հոկտեմբերի 17-ին:

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ