Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով

Աննա Կոստանյան 21.10.2021 - 16:23
21.10.2021 - 16:23 դիտում

Վարչապետն անդրադարձել է այն հարցին, որ ոչ բոլոր հեռավոր գյուղական համայնքներում այս պահին կան անհրաժեշտ թվով աշակերտներ: Կառավարության ղեկավարն նշել է, որ այդ համատեքստում քննարկվում է տրանսպորտային միջոցներով երեխաններին անվտանգ դպրոց, տուն տեղափոխելու տարբերակը: «Իհարկե, կարելի է այդ գյուղում երկու աշակերտանոց դպրոց պահել, բայց այս դեպքում կրթության որակը և կրթական միջավայր պատշաճ ստանալ հնարավոր չէ»,-ասել կառավարության ղեկավարը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորման համար դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից գործընթացին մասնակցել է 996-ը: «966 ուսուցիչներից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Մյուսները չեն հաղթահարել շեմը։ Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներին՝ 50 հազար դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով։ Ատեստավորման գործընթացները կազմակերպվել են սեպտեմբերի 18, 19, 25 և 26-ին: Ի դեպ, ատեստավորմանը կամավոր այս փուլում մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և 7 առարկաների գծով: Այդ առարկաներն են եղել՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների գծով, 7-12-րդ դասարաններում դասավանդողները և 7 թվարկված առարկաների գծով: Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և բոլոր առարկաների գծով», – ասել է Վահրամ Դումանյանը։

Նախարարը հայտնել է, որ այս փուլում ատեստավորմանը մասնակցածների 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը և արդեն իսկ կան ուսուցիչներ, որոնք հոկտեմբեր ամսից կստանան մինչև 70-80 տոկոս հավելավճար: Նշվել է նաև, որ այն ուսուցիչները, ովքեր այս փուլում չեն հաղթահարել ատեստավորման շեմը, հաջորդ փուլերում հնարավորություն կունենան դարձյալ մասնակցելու։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ