Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի բռնցքամարտիկները մեկնել են Լիտվա։
Ֆեդերացիայից հայտնում են, որ այնտեղ կանցկացվի մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք:
Հավաքի վերջում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտեր կանցկացնեն լատվիացի ու լիտվացի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականը Լիտվա է մեկնել մարզիչ Արա Պուլուզյանի գլխավորությամբ, պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանը։