Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հաշվետվությունը կներկայացվի ԵԽԽՎ նստաշրջանում

Աստղիկ Խաչատրյան 12.01.2023 - 18:58
12.01.2023 - 18:58 դիտում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հաշվետվությունը կներկայացվի ԵԽԽՎ-ի՝ 2023 թվականի ձմեռային լիագումար նստաշրջանում։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում։

Զեկույցը կներկայացվի Եվրոպայի Խորհրդի տարածքում կոնֆլիկտային տարածաշրջաններում ԵԽԽՎ մոնիտորինգի մասին ամփոփ զեկույցի շրջանակում:

Զեկույցի ամփոփագրում նշվում է, որ Հայաստանի հարցով զեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորյանա Օբերգը (Շվեդիա), ինչպես նաև Ադրբեջանի հարցով զեկուցողներ Յեն Լիդել-Գրեյնջերը (Մեծ Բրիտանիա) և Լիզա Քրիստոֆերսենը (Նորվեգիա) շարունակել են հետևել իրադարձությունների զարգացմանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ