Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 12.01.2023 - 18:49
12.01.2023 - 18:49 դիտում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման 32-րդ օրը: Այսօր դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»»,- նշել է Գրիգորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ