Ընդդիմության կողմնակիցները վրաններ ու աղբամաններ են տեղադրել Դեմիրճյան փողոցում

Հրաչ Սահակյան 9.03.2021 - 21:49
9.03.2021 - 21:49 դիտում

Ընդդիմության կողմնակիցները Վազգեն Մանուկյանի կոչով վրաններ են տեղադրել նաև Դեմիրճյան փողոցում:

Նրանք փակել են Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքը՝ այդպիսով շրջափակելով խորհրդարանի շենքը:

Դեմիրճյան փողոցում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված, որոնք փակել են փողոցի կեսը, իսկ նրանց դիմաց՝ փողոցի մյուս հատվածում, բողոքի ակցիա անող քաղաքացիները վրաններով և աղբամաններով բարիկադներ են ստեղծել:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը չունի ԱԺ շենք մուտք գործելու մտադրություն:

Նշենք՝ ընդդիմության կողմնակիցները շարունակում են փակ պահել նաև Բաղրամյան պողոտան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ