Հետմահու «Արիության» մեդալով պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, կոչ է անում ամեն կերպ օգնել հայոց բանակին և լինել նրա կողքին: Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կոչ եմ անում կանգնել մեր երկրի կողքին, մեր բանակի կողքին: Պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ: Իմ կոչը նրանում է, որպեսզի բոլորը օգնեն մեր բանակին, հիմնադրամներին»,- նշեց Հովհաննիսյանը:
Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերից հայտվել է հայաստանյան և միջազգային մամուլի էջերին:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Արիության մեդալով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հոր`Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցը:he briefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan and Albert Hovhannisyan’s (was posthumously awarded the Medal of Courage) father Artak Hovhannisyan:https://youtu.be/noYiJ86pvzgБрифинг представителя МО РА Арцруна Ованнисяна и отца посмертно награжденного медалью "За мужество" Альберта Ованнисяна – Артака Ованнисяна:https://youtu.be/VT2CUVkJXC8
Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Montag, 19. Oktober 2020