Հայերը փակել են Լեհաստան-Գերմանիա միջպետական ճանապարհը` ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի

Գոհար Ստեփանյան 1.11.2020 - 12:19
1.11.2020 - 12:19 դիտում

Սփյուռքի հայերը շարունակում են աշխարհի տարբեր երկրներում բողոքի ակցիաներ իրականացնել` ի աջակցություն Արցախի և հայ ժողովրդի:

Հոկտեմբերի 31-ին նման ակցիան է կազմակերպվել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Արգենտինահայերն աշխարհին իրազեկել են, թե ինչ վայրագություններ են իրականացնում Արցախում ադրբեջանա-թուրքական տանդեմն ու իսլամիստ վարձկան ահաբեկիչները:

Խաղաղ ակցիայի մասնակիցները միասին աղոթել են Արցախի հաղթանակի համար, նրանք նաև հայրենասիրական ու ֆիդայական երգեր են կատարել:

Նույն օրը Լեհաստանում հայերը փակել են Լեհաստան-Գերմանիա միջպետական ճանապարհը` ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի:

Արցախի, Հայաստանի ու Լեհաստանի դրոշներով փողոց դուրս եկած Լեհաստանի հայ համայնքը խաղաղ հանրահավաքով երկու երկրների ուշադրությունն է հրավիրել Արցախյան խնդրի վրա՝ Եվրոպայից պահանջելով իրական գնահատական տալ Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական գործողություններին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ