Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ուղարկման մասին դեռ խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Անի Հովհաննիսյան 15.09.2022 - 12:39
15.09.2022 - 12:39 դիտում

Հայաստանի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ուղարկաման մասին դեռ խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», – լրագրողներին ասել է Սիդորովը։

«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում», – ընդգծել է նա:

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ