Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 134 768 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1174-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 107 364 (+885) մարդ, այս պահին բուժվում է 24 724-ը (+265):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2680 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2142 (+21), իսկ այլ պատճառներով՝ 538 (+3):
Մեկ օրում մահացել է 24 մարդ: