Հայաստանն արդեն ընդունել է, որ Ղարաբաղը (Արցախի Հանրապետություն-Tert.am) «Ադրբեջանի տարածքն է» (չակերտները`Tert.am), և նրա իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են այդ մասին. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումում:
Նա նաև հայտարարել է, որ եկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը:
«Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում: Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի, և դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար», – հայտարարել է նա: