Կայացավ Հայաստանի պրեմիեր լիգայի առաջնության հերթական տուրի հանդիպումը քաղաքային մարզադաշտում, որտեղ հարաբերությունները պարզեցին Շիրակն ու մայրաքաղաքի Փյունիկը: Հայաստանի չեմպիոնը խաղում է 3 ճակատով ու Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են երեւանցիների համար: Սառը եղանակն անգամ չխանգարեց գյումրեցի ու Երեւանից ժամանած երկրպագուներին տեղեր զբաղեցնել արեւմտյան ու արեւելյան տրիբունաներում: