Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար

5.02.2023 - 14:07 դիտում

Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մեկնած խաղաղության ձեռքը։ Այդ մասին Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Այլոց ազդեցության տակ ինչ-որ պատրանքներ ունենալն իմաստ չունի։ Մենք կոչ ենք անում Հայաստանին օգտվել այս հնարավորությունից»,- նշել է նա։

Աքարն ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհները տարածաշրջանի համար կարող են շատ արժեքավոր լինել տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության առումով։

Նշելով, որ Ադրբեջանը միայնակ չէ, նախարարն ասել է. «Մեր եղբայրությունը սիրելի բարեկամ Ադրբեջանի հետ շարունակվելու է որպես մեկ բռունցք և մեկ սիրտ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ