«Գյումրի» բժշկական կենտրոնի Քովիդ բաժանմունքն այս պահին գերծանրաբեռնված է: Բաժանմունքում ներկա պահին ազատ մահճակալներ չկան: Հիվանդները միջին ծանրության են. կան նաեւ ծայրահեղ ծանր հիվանդներ: Պատկերը նույնն է նաեւ բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Մահճակալային ֆոնդն ամբողջովին զբաղված է, բաժանմունքը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: