ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի ջրամատակարարման ամբողջական դադարեցման մասին

7.11.2023 - 20:25 դիտում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հայտարարել է Գազայի հատված ջրի մատակարարման ամբողջական դադարեցման մասին։ Այս մասին ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Օկուպացիոն (Իսրայելի՝ խմբ․) իշխանությունները ամբողջությամբ դադարեցրել են ջրամատակարարումը Գազա հատված, ինչը ստիպել է քաղաքացիներին խմել անորակ ջուր։ Բացի այդ, մնացած ջրամբարները թիրախավորվել են օկուպացիոն ուժերի կողմից՝ օգտագործելով ամերիկյան հրթիռներ և ինքնաթիռներ», – ընդգծվում է տեքստում:

ՀԱՄԱՍ-ը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել «դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունները (կատարված պաղեստինցիների դեմ՝ խմբ․)» և «անհապաղ միջոցներ ձեռնարկել անկլավի ջրամատակարարումը վերականգնելու համար»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ