Վարչապետը տիկնոջ հետ ներկա է եղել Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը

7.11.2023 - 20:24 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նշենք, որ Մաթևոս Ասատրյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին:

Հուղարկավորությունը՝ ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին հայտնի դարձավ երեկ՝ նոյեմբերի 6-ին: Նա հանկարծամահ է եղել, 38 տարեկան էր:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ