ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։