Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իրականացրել է Գյումրիում 6 տեղական տուրքերի՝ ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրանքի վաճառքների, արտաքին գովազդի թույլտվության, սննդի օբյեկտների ամառային և ձմեռային սեզոնների գործունեության և տուրքերի եղած բազաների, իրական հնարավորությունների համեմատական մոնիտորինգ: Արդյո՞ք վճարման ենթակա օբյեկտներից ու սուբյեկտներից բոլորն են հաշվառված Գյումրու համայնքապետարանի եկամուտների բազաներում:
Թվային տվյալներն, ըստ նախնական զեկույցի, խիստ տարբեր են:
Զեկույցի արդյունքների քննարկմանը ներկա էին Գյումրի, Անի, Արթիկ համայնքների, Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, ավագանու անդամներ և իրականացված ծրագրի շահառուներ: Նշենք, որ մոնիտորինգի համար առանձնացվել էր Գյումրու կենտրոնական հատվածը: