Կիևին նման ծավալով ռազմական աջակցության ցուցաբերումը չի հանգեցնի Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի. Ստոլտենբերգ

5.04.2022 - 19:42 դիտում

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային և նրան զենք մատակարարել, այդ թվում՝ հակատանկային սպառազինություններ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ սարքավորումներ: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական աջակցություն է ցուցաբերում այնպիսի ծավալով, որը չի հանգեցնի Ռուսաստանի և դաշինքի միջև լայնածավալ պատերազմի:

Ստոլտենբերգը հավելել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը դատապարտելուց՝ Չինաստանի հրաժարվելու պայմաններում ՆԱՏՕ-ի երկրները կխորացնեն համագործակցությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրենց դաշնակիցների հետ:

Բացի այդ, ապրիլի 6-7-ը ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կքննարկեն դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որում առաջին անգամ կընդգրկվի Չինաստանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ