Տեղի է ունեցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքը

Աննա Կոստանյան 5.04.2022 - 18:45
5.04.2022 - 18:45 դիտում

Մայրաքաղաքում Ազատության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ հանրահավաքի վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։
Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։
Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։
Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ