Բռնության ենթարկված կանանց կյանքի իրական պատմություններ, կանանց իրավունքների ոտնահարում եւ վերջապես սոցիալական անարդարություն։ Նմանօրինակ պատմությունների հենքով է ստեղծվել «Իմ POWER» ներկայացումը, որի ստեղծման գաղափարը «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն է, որը կյանքի է կոչվել Միհր թատրոն կողմից։ Ներկայացման նպատակն է ցուցադրել կանանց կյանքի փորձառություններն արվեստի միջոցով՝ բացահայտելով սոցիալական անարդարությունները հնարավոր լուծումներով։