Նոյեմբերի 21-ը Ալեյանների ընտանիքի համար կշարունակի առանձնահատուկ օր մնալ: Ինչպես խոստացել են միշտ, այս անգամ էլ չեն թողնի, որ Դավիթի տարեդարձի երազանքները կիսատ մնան: Նկարների ու հուշաքարի կողքին քույրերն ու մայրը հպարտությամբ կմրմնջան՝ շնորհավոր ծնունդդ, Դավիթ: