Փաստերի ու պատմության խեղաթյուրման ծանոթ ձեռագրով Ադրբեջանն այս անգամ պտտվում է ավանդական խաշի շուրջը: Մինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչում էր հայկական տոլման որպես ադրբեջանական կերակրատեսակ, թշնամի երկիրը առիթը բաց չի թողնում ազգայնացնել հերթական հայկական ուտեստը: Ռուսական МИР հեռուստաընկերության ադրբեջանական խմբագրությունը մեծ վստահությամբ խաշը ներկայացնում է որպես իրենց երբեմնի ազգային կերակրատեսակ: Նախ սկսենք բառի բացատրությունից. Խաշ անունը առաջացել է հայերեն խաշել բառից, հնագույն հայկական ուտեստը հենց այս անունով էլ տարածվել է Կովկասում ու Անդրկովկասում, այդ թվում Ադրբեջանում: Բացի նրանից, որ այն հայկական ճաշասեղանին բնորոշ ուտեստ է, հատկապես մեծ տարածում ունի հենց Շիրակի մարզում: