Լևոն Արոնյանը 5-րդ տեղը գրավեց արագ շախմատի մրցաշարում

21.05.2022 - 23:30 դիտում

Վարշավայում ընթացող Grand Chess Tour 2022-ի երկրորդ փուլում կայացավ արագ շախմատի մրցաշարը:

 

Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը 18 հնարավորից վաստակելով 14 միավոր գրավեց առաջին տեղը (այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքու համար` 1 միավոր): Նրանից մեկ միավորով ետ մնաց հունգարացի Ռիչարդ Ռապորտը, երկու` լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան:

 

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը 10 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Մեր հայրենակիցը տարավ 3 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն կրեց, այդ թվում մրցաշարի հաղթող Վիշվանաթան Անանդից:

 

Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը, որը բաղկացած է 18 տուրից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ