Գյումրու կայարանի կառամատույցին կից հատվածում տեղակայված 54 տոննա կշռող «Տանկ-շոգեքարշը», որը կառուցվել է 1899թ.-ին Պետերբուրգի Նեւսկի նավաշինական գործարանում, փոխում է կանգառը: Այսուհետ շոգեքարշը Գյումրի ժամանած հյուրերին կդիմավորի անմիջապես կայարանամերձ հրապարակում: Ըստ գյումրեցիների՝ սա ճիշտ մտածված քայլ էր, նախկին տեղում աչքից հեռու էր, հիմա լուսանկարվելու եւ զբոսաշրջիկներին գրավելու լավ առիթ է դառնալու: Հիշեցնենք, որ Հայաստանում N9774 շոգեքարշը շահագործվել է մինչեւ անցած դարի 70-ական թվականի կեսերը:
Լուսանկարվելու եւ զբոսաշրջիկներին գրավելու նոր վայր Գյումրիում
8.07.2021 - 18:59
նախորդ գրառումը