ԼՂ-ում պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ. կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն. ԱԻՊԾ

Աննա Կոստանյան 27.09.2023 - 14:23
27.09.2023 - 14:23 դիտում
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր:
«Եթե լուսանկարներում պատկերված իրերը ձեր հարազատներինն են, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,- ասված է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ