ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 31.03.2023 - 20:38
31.03.2023 - 20:38 դիտում

Ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 31-ի ամփոփագրում, ներկայացնելով իրավիճակը ԼՂ վերահսկողության գոտում, նշել է.

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ:

Մարդասիրական բեռներով ավտոշարասյուն է ուղեկցվել Գորիս-Ստեփանակերտ երթուղով»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ