Լիբանանի նախագահը «Հըզբոլլահ»-ին զինաթափման կոչ է արել

31.07.2025 - 16:02 դիտում

Լիբանանի կառավարությունը պետք է իրականացնի ոչ կառավարական կազմավորումների զինաթափում, որպեսզի ընդմիշտ վերջ դնի լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը: Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը՝ հանդես գալով երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի կապակցությամբ ուղերձով։

«Ճշմարտության ժամը հասել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը կործանումից փրկելու հնարավորությունը: Ուստի բոլոր կուսակցությունները, ներառյալ՝ «Հըզբոլլահ» շիական շարժումը, պետք է իրենց մոտ եղած զենքը փոխանցեն լիբանանյան բանակին»,- ընդգծել է Աունը:

Նրա խոսքով՝ նման քայլը կնպաստի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ազգային ինքնիշխանության վերականգնմանը: Ընդ որում՝ Աունը նշել է, որ իշխանությունները ներողամիտ չեն լինի նրանց հանդեպ, ովքեր արհամարհանք կցուցաբերեն Լիբանանի փրկության հարցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ