Լավրովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կազմը չի ընդյալնվի, Թուրքիան չի ներառվի խմբում

Աննա Կոստանյան 12.11.2020 - 16:53
12.11.2020 - 16:53 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կազմը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ծրագրված չէ  ընդլայնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ոչ մի մտադրություն չկա ընդլայնել համանախագահների եռյակի կազմը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Ինչպես ասացի, մենք մշտական կապի մեջ ենք, երեկ ես զրուցել եմ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իմ աշխատակիցները շփվում են ամերիկյան ներկայացուցիչների հետ»,- նշել է Լավրովը:

Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է նախատեսված։

«Մենք նրանց մանրամասն կտեղեկացնենք, թե ինչպես ենք տեղակայում խաղաղապահ ուժերը։ Հնարավոր է, որ խորհրդակցենք այն մասին, թե ինչպես կարող ենք նպաստել խաղաղ կյանքի հաստատմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ բոլոր էթնիկ կրոնական համայնքների իրավունքները»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը

Լավրովն ընդգծել է, որ Թուրքիան չի ներառվի համանախագահների խումբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ