Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը

Աննա Կոստանյան 14.10.2020 - 16:46
14.10.2020 - 16:46 դիտում

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին կայացել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, կողմերը հավաստել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Ռուսաստանյան կողմն ընդգծել Է, որ այլընտրանք չունի հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցումը, ինչը հիմք կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ