Լաչինի միջանցքի շրջափակումն անդառնալի հետևանքներ է ունենում Արցախում ապրող երեխաների համար. ԱԳՆ խոսնակ

4.07.2023 - 22:43 դիտում

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, թվիթերյան միկրոբլոգում տարածելով տարածելով ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտություններից տուժած երեխաների մասին զեկույցը, հետևյալ գրառումն է արել.

«2022 թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի տարածքում գտնվող կրթական հաստատությունները ուղղակի գնդակոծության են ենթարկվել, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, նրանց հիմնական իրավունքները խախտվել են»:

Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ Բադալյանը նշել է.

«Այսօր Լաչինի միջանցքի շրջափակումն անդառնալի հետևանքներ է ունենում ԼՂ երեխաների համար` ընտանիքների բաժանումը, տեղահանությունը և հոգեբանական տանջանքները ԼՂ երեխաների սարսափելի իրականության մի մասն են: Այսօր ԼՂ-ում 20 000 երեխա զրկված է կրթության իրավունքից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ