Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ, բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան

Աննա Կոստանյան 12.10.2020 - 14:28
12.10.2020 - 14:28 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ:

Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար», – գրել է Արայիկ Հարությունյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ