Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան

Աստղիկ Խաչատրյան 21.05.2024 - 22:37
21.05.2024 - 22:37 դիտում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված մյուս անձանց մարմինները տեղափոխել են Թեհրան։

Այս մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ Թեհրան է ժամանել նախագահական ինքնաթիռը։ Էբրահիմ Ռաիսիի աթոռին սև ժապավեն է դրված եղել։  Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ նրա ծննդավայր Մաշհեդ քաղաքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ