Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Անկարա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են Իրանի ԱԳ նախարարությունից։
«ԱԳ նախարարը մեկնել է Դոհայից և ժամանել Անկարա։ Չորեքշաբթի (նոյեմբերի 1-ին) Թուրքիայում Աբդոլլահիանը կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները և Գազայում ռազմական հանցագործություններին ու ցեղասպանությանը վերջ տալու ուղիները», – ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Կատար կատարած իր այցի ընթացքում Աբդոլլահիանը հանդիպումներ ու բանակցություններ է անցկացրել երկրի էմիրի՝ Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի, ինչպես նաև Թաիլանդի ԱԳ նախարարի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի հետ։