Իրականացվում են Տանձավեր-Շուռնուխ նոր ճանապարհի շինարարության ընթացքում վնասված գազատարի վերականգնման աշխատանքներ

2.04.2022 - 17:10 դիտում
Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը, տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:Այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել էին, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ