Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ. կան զոհեր

19.10.2025 - 19:38 դիտում

Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ։ Իսրայելական բանակի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները կրակ են բացել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելցի զինվորականների ուղղությամբ:

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ մի շարք ավիահարվածներ է հասցրել անկլավում «ահաբեկչական թիրախների» ուղղությամբ: Իսրայելցի զինվորականների ներկայացուցիչը հայտնել է, որ կարող են հաջորդել նաև նոր ավիահարվածներ:

Տարբեր տվյալներով ՝ Գազային հասցված հարվածների հետևանքով զոհվել է 3-11 մարդ։

ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներն ավելի վաղ Իսրայելին մեղադրել էին հրադադարի բազմաթիվ խախտումների և հոկտեմբերի 10-ից հետո ՑԱՀԱԼ-ի հարձակումների հետևանքով 38 պաղեստինցու մահվան համար:

ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ հայտնաբերել են եւս մեկ իսրայելցի պատանդի մարմին, որը մտադիր են կիրակի օրը հանձնել Իսրայելին, եթե «պայմանները թույլ տան», սակայն Իսրայելի կողմից ցանկացած էսկալացիա կարող է խափանել որոնողափրկարարական աշխատանքները` հաղորդել է Reuters-ը:

ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել է, որ հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակում Իսրայելի փոխանցած պաղեստինցիների մարմինների վրա կտտանքների հետքեր կան: Իսրայելում մի շարք բարձրաստիճան նախարարներ աջակցել են Գազայի հատվածի ուղղությամբ նոր հարվածները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ