«Իմ քայլը» հիմնադրամը ձմեռային վերմակներ է ձեռք բերել ՀՀ-ում բնակություն հաստատած և Արցախ վերադարձած ընտանիքների համար

Աննա Կոստանյան 8.12.2020 - 15:11
8.12.2020 - 15:11 դիտում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մարդասիրական ծրագրերի շրջանակներում 10.000 ձմեռային վերմակ է ձեռք բերել պատերազմի հետևանքով ՀՀ-ի տարբեր մարզերում ժամանակավոր բնակություն հաստատած և Արցախ վերադարձած ընտանիքների համար: Այդ մասին հայտնում են հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Կարիքների մասին տվյալները հիմնադրամին է տրամադրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: Ձմեռային վերմակներն արտադրվում են ՀՀ-ում», – նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ