Թուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով. կա 50 երկրի անուն

3.11.2024 - 17:35 դիտում

Թուրքիան ՄԱԿ-ին է փոխանցել մի նամակ, որը պարունակում է ավելի քան 50 երկրներից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ։

Այս մասին Ջիբութիում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը «Թուրքիայի և Աֆրիկայի միջև գործընկերություն» երկօրյա համաժողովի արդյունքներով։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։

«Բենյամին Նեթանյահուի կառավարությունը դարձել է գլոբալ սպառնալիքի աղբյուր, ամեն առիթով, մենք պետք է կրկնենք, որ Իսրայելին զենք վաճառելը նշանակում է մեղսակցություն այն ցեղասպանությանը, որը նա իրականացնում է:  ՄԱԿ-ին52 երկրի և 2 միջազգային կազմակերպության կողմից համատեղ նամակ է ստորագրել՝  կոչ անելով Անվտանգության խորհրդին՝ դադարեցնել զենքի և զինամթերքի վաճառքը Իսրայելին»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՄԱԿ-ի կողմից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու անհրաժեշտության մասին։

Հոկտեմբերի 24-ին Կազանում «outreach» / «BRICS plus» ձևաչափով հանդիպման ժամանակ Թուրքիայի ղեկավարը կոչ էր արել ասոցիացիայի մասնակիցներին և գործընկերներին աջակցել Անկարայի այս գաղափարին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ