Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

4.11.2023 - 17:28 դիտում

Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների համար: Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ այդ որոշումը կայացվել է «Գազայի հատվածում հումանիտար ողբերգության կապակցությամբ, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության վրա Իսրայելի հարձակումներով»:

Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի գործողություններից հետո այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որի հետ թուրքական կողմը կարող է զրուցել: Թուրքիայի նախագահը խոստացել է պատասխանատվության ենթարկել Իսրայելին՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ