Թուրքիայի մի քանի նահանգներ տուժել են սաստիկ քամիների հետևանքով, փոխանցում է Euronews-ը:
Ստամբուլում փոթորկի հետևանքով 4 մարդ է մահացել: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ուժգին քամուց պոկված տանիքները վնասվածքներ են հասցրել ևս 40 մարդու:
Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունը դադարեցրել է Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունը, իսկ Turkish Airlines ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ փոթորկի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա և Իզմիր:
Փոթորիկներն ավերածությունների պատճառ են դարձել նաև Բուրսայում, Իզմիրում և այլ քաղաքներում: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակը և փոթորիկները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում: