Էրդողանն առաջարկել է համապետական հանրաքվե անցկացնել հիջաբ կրելու կանանց իրավունքը ամրագրելու հարցով

22.10.2022 - 20:17 դիտում

Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջարկել է համապետական հանրաքվե անցկացնել՝ Սահմանադրության մեջ հիջաբ կրելու կանանց իրավունքը ամրագրելու հարցով։

«Եկեք այդ հարցը դնենք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի՝ նման օրինագիծ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու նախաձեռնությունը:

Ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր փոփոխություններ պատրաստել երկրի հիմնական օրենքում, որոնք կամրագրեն հագուստի՝ մահմեդական ատրիբուտներ կրելու կանանց իրավունքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ