Էլեկտրական ավտոբուսները՝ Գյումրիում

1.08.2024 - 17:06 դիտում

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի խոսքով, ամբողջ Կովկասում առաջին քաղաքը Գյումրին էր, որ էլեկտրոավտոբուսներ ունեցավ: Դրանք թվով  5-ն են, առաջիկայում, մինչև 2028 թվականը,  նախատեսվում է քաղաքի երթուղային ցանցն ամբողջովին փոխարինել էլէկտրական ավտոբուսներով: Դրանց երթուղի դուրս գալը կապված է լցակայանների տեղադրման հետ, երբ լցակայանները համապատասխան վայրերում տեղակայվեն,  այդ ժամանակ էլ հստակ կնշվի, թե  երբ կսկսեն շահագործվել ավտոբուսները : Դրանք հանրությանը կսպասարկեն  100 դրամ արժեքով:

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ