Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման համար որևէ վայր այցելելու կարիք չկա. Մեսրոպ Առաքելյան

Աննա Կոստանյան 23.11.2020 - 14:36
23.11.2020 - 14:36 դիտում

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման համար որևէ վայր այցելելու, դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Հարգելի հայրենակիցներ, զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով: Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը:

Սոցիալական ցանցերում շրջանառվում էր տեղեկություն, թե վիրավորում ստացած զինվորները հաշմանդամություն կարգ ստանալու համար ստիպված են փաստաթղթեր հավաքել և պետք է այցելեն համապատասխան վայր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ