Երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Վաղը ՀՀ արտգործնախարարությունում կկայանա Լավրովի և Այվազյանի հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: